ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պուտինը 99%-ով 2024-ին կհեռանա

Պուտինը 99%-ով 2024-ին կհեռանա
24.11.2019 | 13:59

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Վալենտին Յումաշևը վստահություն է հայտնել, որ 2024-ին Պուտինը կլքի նախագահի պաշտոնը: Վլադիմիր Պոզներին հարցազրույցում նա ասել է. «Կարծում եմ, որ եթե Վլադիմիր Վլադիմիրովիչին հարցնեք այսօր, 99%-ով վստահ եմ՝ կասի, որ 2024-ին հեռանում է», – ասել է Յումաշևը: Վալենտին Յումաշևը 1997-1998-ին եղել է Բորիս Ելցինի աշխատակազմի ղեկավարը: Նա Պուտինի խորհրդականն է հասարակական հիմունքներով:

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ